«Լավ բժիշկ դառնալու համար, բացի մասնագիտական գիտելիքներից, անհրաժեշտ է ունենալ նաև բարձր մարդկային արժանիքներ։ Բժիշկը պետք է լինի նաև հոգեբան, գիտակցի, որ յուրաքանչյուր բուժառու պահանջում է անհատական մոտեցում։ Նա պետք է լինի բարի, հոգատար, համբերատար, ուշադիր բուժառուի յուրաքանչյուր զանգի և հարցի նկատմամբ։ Բժիշկը չի կարող անտարբեր լինել իր բուժառուի հանդեպ»,-ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զինաիդա Ջնդոյանը։
Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալվելով 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդմանը՝ պրոֆեսորը խոսել է բժշկի կայացման, հաջողությունների հասնելու, բուժաշխատողի խնդիրների, բժշկության զարգացման, թերապևտի բարդ և պատասխանատու աշխատանքի մասին։
«Թերապիան բարդ մասնագիտություն է, այն կլինիկական բժշկության հիմքն է, ընդգրկում է մի շարք մասնագիտություններ։ Վերջին տարիներին թերապիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, որոշ նեղ մասնագիտացումներ ընտրելիս ռեզիդենտը անպայման պետք է անցնի թերապիա, հետո նեղ մասնագիտացում»,-նշում է Զինաիդա Ջնդոյանը։
Մանրամասները՝ հարցազրույցում
https://www.youtube.com/watch?v=Fzg8jHuk9Vc
.png)